1. Ընդհանուր դրույթներ
Seven Visions Resort & Places, The Dvin-ը (այսուհետ՝ «Ընկերություն») պարտավորվում է պաշտպանել այն օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը, որոնք ձեռք են բերում տոմսեր ժամանցային ծրագրերի՝ ներառյալ համերգների, թատերական ներկայացումների և այլ միջոցառումների համար։ Գաղտնիության սույն քաղաքականությունը կարգավորում է անձնական տվյալների հավաքագրումը, մշակումը և օգտագործումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։
Ընկերության պաշտոնական կայքի (https://7visionshotels.com) միջոցով տոմսեր գնելով՝ օգտատերերը համաձայնում են իրենց անձնական տվյալների հավաքագրմանը և մշակմանը սույն քաղաքականությամբ սահմանված պայմաններով։
2. Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում
Տոմսերի վաճառքի ծառայությունների տրամադրման և օգտատերերի փորձի բարելավման նպատակով Ընկերությունը հավաքագրում է հետևյալ տվյալները՝
- Անուն, ազգանուն
- Հեռախոսահամար
- Էլ. փոստի հասցե
- Ժամանցային ծրագրի տեսակ
- Սրահ և սրահի տվյալներ
- Այցելուների քանակ
Այս տվյալներն օգտագործվում են տոմսերի գնումն ապահովելու, գործարքների անվտանգությունը երաշխավորելու, հաճախորդներին աջակցություն տրամադրելու և համապատասխան նորություններով օգտատերերին տեղեկացնելու համար։ Բացի այդ, Ընկերությունը կարող է օգտագործել այս տեղեկատվությունը մարքեթինգային նպատակներով, ներառյալ ակցիաներն ու հատուկ առաջարկները, եթե օգտատերը բացահայտորեն չի հրաժարվել դրանցից։
3. Անձնական տվյալների պաշտպանություն և գաղտնիություն
Ընկերությունը կիրառում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցները օգտատերերի տվյալներն անօրինական հասանելիությունից, փոփոխությունից, կորստից կամ հրապարակումից պաշտպանելու համար։ Անձնական տվյալները պահվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ընկերության ներքին անվտանգության քաղաքականության։
Ընկերությունը չի ստուգում օգտատերերի տրամադրած տվյալների ճշգրտությունը և պատասխանատվություն չի կրում կեղծ կամ սխալ տեղեկատվության հետևանքների համար։
4. Օգտատերերի իրավունքները
Ընկերության կայքի օգտատերերն իրավունք ունեն՝
- Պահանջել հաստատում, թե արդյոք Ընկերությունը մշակում է իրենց անձնական տվյալները։
- Պահանջել իրենց անձնական տվյալների հեռացում։
- Խմբագրել, հստակեցնել, ուղղել կամ արգելափակել մշակվող անձնական տվյալները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։
Տվյալների փոփոխման կամ հեռացման պահանջները պետք է ներկայացվեն Ընկերությանը գրավոր ձևով։ Ընկերությունը կքննարկի և կպատասխանի այդ հարցումներին օրենքով սահմանված կարգով։ Այնուամենայնիվ, անձնական տվյալների հեռացումը կարող է սահմանափակել օգտատերերի հասանելիությունը Ընկերության կայքին և ծառայություններին։
Ընկերությունը իրավունք ունի մերժել տվյալների փոփոխման կամ հեռացման պահանջները, եթե դրանք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը։ Բացի այդ, Ընկերությունը կարող է ջնջել օգտատիրոջ տվյալները, եթե վերջինս խախտի Ընկերության պաշտոնական կանոնները։
5. Տվյալների տրամադրում և երրորդ կողմի հասանելիություն
Ընկերությունը չի փոխանցում անձնական տվյալները երրորդ կողմին առանց օգտատիրոջ համաձայնության` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկատվության բացահայտումը պահանջվում է օրենքով, կարգավորող մարմինների կամ իրավական գործընթացների միջոցով։
Օգտատերերը կարող են իրենց հայեցողությամբ կիսվել իրենց անձնական տվյալներով հրապարակայնորեն կամ երրորդ կողմի հետ։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ գործողություններից առաջացած հետևանքների համար։
6. Քաղաքականության փոփոխություն և հասանելիություն
Գաղտնիության այս քաղաքականությունը հասանելի է հանրությանը և կարող է փոփոխվել ցանկացած ժամանակ։ Բոլոր փոփոխությունների մասին օգտատերերին կտեղեկացվի Ընկերության կայքի միջոցով։